Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պարգևավճարներից խնայված միջոցներով կկահավորվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած երևանաբնակ զինծառայողների բնակության վայրերի մուտքերը:
«Ըստ այդմ՝ մեր հերոսների տեղաշարժի մատչելիությունն ապահովելու նպատակով կտեղադրվեն նաև հատուկ հարմարեցված վերելակներ:
Հիշեցման կարգով. նախորդիվ, Երևանի ավագանու որոշումներով, համայնքային բյուջեից 200 մլն դրամ տրամադրվել է Արցախի, մասնավորապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնմանը»,- գրել է Գևորգյանը: