2020 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն և Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին և ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Կողմերը կարևորել են միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը, քրեական գործերով, ըստ անհրաժեշտության, միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը և օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։
Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված համագործակցության առավել ամրապնդմանը՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։