Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները փոխհատուցվել են։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ վնասի հաշվարկված փոխհատուցումը ստանալու նպատակով դիմել է Սյունիքի մարզի 71 քաղաքացի, որոնց գումարն արդեն փոխանցվել է։
Հիշեցնենք, որ միանվագ դրամական աջակցությունը նախատեսված է ՀՀ այն քաղաքացիների համար, որոնց անշարժ գույքը հրետակոծության հետևանքով վնասվել էր պատերազմի ընթացքում։