Այս տարի 500 վերելակի փոխարինման համար հայտարարված մրցույթի շրջանակում 304-ն արդեն տեղադրված են և անցել են ԱԻՆ-ի փորձաքննությունը, 175-ը փոխարինման փուլում է: Այդ մասին Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Կապալառուն խոստացել է, որ մինչև Ամանոր այդ 175-ը ևս կտեղադրվեն և տոներին կհանձնվեն մեր բնակիչներին: Այսինքն՝ մինչև տարեվերջ կունենանք 475 փոխարինված վերելակ: Եվս 15-ը կտեղադրվի մինչև հունվարի 15-ը: Այսպիսով, մինչև 2021-ի հունվարի կեսը բոլոր 500 վերելակները փոխարինված կլինեն»,- պարզաբանեց քաղաքապետը:
Հայկ Մարությանը հայտնեց, որ այս շաբաթ արդեն կհայտարարվի ևս 100 վերելակի փոխարինման մրցույթ, որոնք կտեղադրվեն հաջորդ տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է ևս 100 վերելակի մասով մրցույթ հայտարարելու հարցը: