Կալիֆոռնիայում գտնվող աշխարհահռչակ Գեթիի գեղարվեստական թանգարանը ձեռք է բերել երկու հայկական արժեքավոր ձեռագիր, որոնց մասին հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ: Ներկայացնում ենք հատված՝ այդ հրապարակումից:
«Վերջերս մեր տրամադրության տակ հայտնված՝ 17-րդ դարի մի հայկական ձեռագրում և մանրանկարում պատկերված ու նկարագրված է Քրիստոնեական պատմություն՝ երկրի վրա մանուկ Հիսուսի հրաշափառ հայտնության մասին: 20-րդ դարասկզբին այդ էջը, հավանաբար, ինչ-որ միջնորդ-գործակալ, պոկել էր բնագրից:
Այնուամենայնիվ՝ մենք այժմ կարող ենք դա միացնել մայր հատորին և երկրորդ առանձնացված համանման էջին, որը 1983 թվականից ի վեր պահվում է Գեթիի թանգարանում: Այս միացման արդյունքում մենք կստանանք ձեռագրի համահավաք պատկերը և նոր հայացքով կընկալենք այն:
Այսպիսով Գեթիի հավաքածուում առկա հայկական հին ձեռագրերի թիվը հասավ 7-ի: Դա մեզ թույլ կտա ավելի հարուստ նյութեր տեղադրել մեր ցուցահանդեսների ժամանակ և ներկայացնել հայկական լուսավորչականության ավելի լիարժեք պատմությունը:
Իսկ 16-րդ դարի հայկական մի գրքում հին ձեռագրերի տեսքով նկարագրություններ կան՝ արված քույր ու եղբայր Ղուկասի և Եղիսաբեթի կողմից: Եղիսաբեթը երկրորդ հայտնի կին լուսավորիչն է, որը ներառված է մեր հավաքածուի մեջ: Ձեռագիրն, ըստ էության, Սուրբ գիրք է, որը պարունակում է Ավետարանական չորս շարադրանքներ:
Ավետարանական գրքերը միջնադարյան Հայաստանի ամենաթանկ և հարգանք վայելող ձեռագրերից էին, որոնք լայնորեն օգտագործվում էին քրիստոնեական զանազան ծեսերի ժամանակ:
Այս ձեռագիրը հնարավորություն է տալիս ավելի համապարփակ հայացքով ընկալել հայկական լուսավորչականության պատմության զարգացումը»: