Հայկական ֆուտզալը վերջին տարիներին հստակ ու սահուն քայլերով շարժվում է առաջ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գրանցած վերջին հաջողությունն է վկայում դրա մասին: Երկու հաղթանակ Բուլղարիայի հավաքականի նկատմամբ, և մեր ընտրանին Ռուսաստանի, Վրաստանի ու Ֆրանսիայի հետ Եվրոպայի 2022թ. առաջնության որակավորման եզրափակիչ փուլում կպայքարի երկու ուղեգրերից մեկի համար:
Իհարկե, գաղտնիք չէ, որ ուժեղ հավաքական ունենալու համար պետք է ունենալ նաև մրցունակ ներքին առաջնություն՝ փաստում է նաև ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, սակայն հայկական իրականությունը մի փոքր այլ է: Մարզչի խոսքով՝ առայժմ առաջնության մակարդակը չի համապատասխանում հավաքականի մակարդակին: