ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը:
«Հերքում
Ի պատասխան politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատախանում իրականությանը։
Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան»,- ասված է նախարարության հերքման մեջ: