Թուրքիայի խորհրդարանը, համաձայն քվեարկության արդյունքների, հավանություն է տվել նախագահի աշխատակազմի խնդրանքին՝ երկարաձգել Լիբիայում թուրքական զինված ուժերի գտնվելու ժամկետը: Այս մասին հայտնում է
«ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Լիբիայում թուրք զինվորականների ներկայության թույլտվությունն ուժի մեջ կլինի 18 ամիս:
Հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ թույլատրել էր մեկ տարի ժամկետով թուրք զինվորականներին ուղարկել Լիբիա: