Թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող, Բեռլինում ապաստանած թուրք լրագրող Ջան Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման՝ գրում է Ermenihaber-ը:
Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ Cumhurriyet-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։
Դատախազությունը Դյունդարի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրել՝ «քաղաքական և զինվորական լրտեսության» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու»:
22 տարի և երեք ամսվա ազատազրկման է դատապարտվել ևս մեկ ընդդիմադիր՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենը: Հունիսի սկզբին նա զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատապարտվեց ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության օգտին քարոզչություն տարածելու համար: