Հայաստանում 2020-ի հոկտեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության երկրներում ամենացածր գնաճը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հայտնում են, որ 2019-ի դեկտեմբերի նկատմամբ գները նվազել են 1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել 1,3 տոկոսով:
ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում, ընդհանուր առմամբ, ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա հոկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 3,6 տոկոսով, հոկտեմբերի համեմատ՝ 4,5 տոկոսով: