Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ամենադեգրադացված տարածքը Արարատի մարզում ունենք:
Արարատի մարզում հողերի մի մասը գյուղատնտեսության համար աղակալման պատճառով պիտանի չեն: Սակայն սա չի նշանակում, որ բիզնեսի այլ տեսակների համար այդ տարածքներն անպիտան են: Արդեն գործարկվել է armsis.cas.am հողերի տեղեկատվական համակարգը, որտեղ քարտեզագրված են գյուղատնտեսական նշանակության բոլոր հողակտորները:
Արման Խոջոյան - Ընդհանուր գյուղատնտեսական հողերը 2 միլիոն հեկտար են, և այստեղ մեկտեղվել են վերջին հինգ տարիների ընթացքում 800 համայնքի 5 հազար ագրոքիմիական տվյալներ:
Հողագործությամբ զբաղվելու համար որտեղ ինչ մշակաբույս աճեցնել, գործարկված հողագիտական քարտեզներով նոր համակարգը հատկապես անհրաժեշտ է նրանց համար, ովքեր պատրաստվում են գյուղատնտեսությունում ներդրումներ անել: Սա անհրաժեշտ էր նաև մասնագետների համար. կան հողեր, որոնք տարիների ընթացքում փոխում են իրենց որակը՝ ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերով:
Արման Խոջոյան - Հիմք կհանդիսանա գյուղատնտեսական քաղաքականության բարելավման, հողի շուկայի զարգացման, ինչպես նաև հողերի դեգրադացման և նոր ներդրումների կողմնորոշման համար:
Հողային քարտեզների տեղեկատվական համակարգում տվյալներ կան նաև հողերի տարածքում ջրային ռեսուրսների մասին: