Ավստրալացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր ունեցել են կորոնավիրուս, վարակից ութ ամիս անց պահպանում են հարուցչի իմունային հիշողությունը, այդ մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոնաշի համալսարանին:
«Ուսումնասիրությունները ծանրակշիռ ապացույցներ են այն մասին, որ SARS-CoV-2 վիրուսի դեմ պատվաստանյութերն, ամենայն հավանականությամբ, կգործեն երկար ժամանակ»,- ասվում է փաստաթղթում: Նախկինում շատ ուսումնասիրություններ ցույց էին տալիս, որ մի քանի ամիս անց կորոնավիրուսի առաջին հակամարմիններն անհետանում են, ինչը մտահոգություն էր առաջացնում պատվաստումների արդյունավետության հարցում:
Գիտնականները պարզել են, որ հատուկ իմունային B բջիջները պահպանում են վիրուսի հիշողությունը և, երբ հարուցիչը նորից մտնում է մարմին, արագորեն սկսում են պաշտպանական հակամարմինների արտադրությունը: Հետազոտողները հավաքագրել են COVID-19 հիվանդներից բաղկացած 25 խումբ և վարակից հետո 4-ից 242 օրվա ընթացքում հավաքել են արյան 36 նմուշ: Ինչպես մյուս նմանատիպ ուսումնասիրությունները, վիրուսի նկատմամբ հակամարմինները սկսել են արտադրվել վարակից 20 օր անց: