Բասկետբոլի Հայաստանի Ա Լիգայում երեկ տեղի ունեցավ երկու հանդիպում: Առաջատար «Վահագնի Սիթին» հյուրընկալել էր երրորդ տեղում գտնվող Ուրարտուին: Առանց գլխավոր հարվածային ուժի՝ Լոգան Պրիմերանոյի, Պողոսյանի թիմը պարտվեց 92-104 հաշվով:
Խաղում ամենաարդյունավետը «Վահագնի Սիթիից» Դարիուս Կլարկն էր՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Խաղային օրվա երկրորդ հանդիպումը հետնապահների՝ «Կիլիկիայի» ու ԲԿՄԱ-ի միջև էր: Ամբողջ խաղն անցավ հավասար պայքարում, սակայն 4-րդ քառորդի երկրորդ հատվածում Մանուկ Գրիգորյանի թիմը մեծացրեց ճնշումն ու հաղթեց 93-87 հաշվով: Ամենաարդյունավետը «Կիլիկիայից» Քրիստիան Ռոբերտսոնն էր՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում:
Առաջատարը 39 միավորով «Վահագնի Սիթին» է: «Մեդ Ֆոքսիսը» 3 միավոր պակաս ունի ու երկրորդն է, իսկ «Ուրարտուն» 35 միավորով երրորդն է: Երեկ կրած պարտությունից հետո «Կիլիկիան» 25 միավորով վերջին՝ 8-րդ տեղում է:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան