ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հերքել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայտարարությունները:
«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ս. թ. դեկտեմբերի 23֊ին
լրատվական կայքերի միջոցով տարածվել է ապատեղեկատվություն առ այն, որ ռուս խաղաղապահների կողմից անարձագանք հարցում է իրականացվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը որևէ պաշտոնական
հարցում չի ստացել ռուսական խաղաղապահ զորքերի կողմից»,- հայտնում է նախարարությունը։