Երևանի ավագանու այսօրվա նիստին «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամ բացակայում էր կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով: Այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:
«Քանի որ խմբակցության ղեկավարը և քարտուղարը բացակայում են, խմբակցության կողմից տրված իրավունքով ուզում եմ մեկնաբանել խմբակցության անդամների քիչ լինելը, չնայած քվորում ունենք: Խմբակցությունում, ցավոք, կան COVI-19-ով մեծ թվով հիվանդներ և կոնտակտավորներ:
Ունենք նաև ավագանու անդամներ, ովքեր մանդատը դեռ չեն վերցրել և ներկա պահին ուղղակի հնարավորություն չունեն մասնակցելու նիստին: Նաև ունենք բժիշկներ, ովքեր անհետաձգելի վիրահատություններ ունեին, նաև դասախոսական կազմից կան բացականեր, որոնք ներկա պահին քննություններ են ընդունում»,- հայտնեց Զաքարյանը: