Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Աշտարակի Նարեկացու փողոցի տներից մեկում հայտնաբերել են մետաղական տարա, որի մեջ լուցկու տուփ, պլաստմասսայե և ապակե տարաներ էին՝ չորացված, մանրացված, կանաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածներով և կաթուցիչներ:
Նույն օրը 36-ամյա տանտերը, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն։ Բաժնում նա տվել է խոստովանական բացատրություն, որ նշված զանգվածները կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է, ինքն է քաղել և պատրաստել իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: