ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները մտադիր են վիրտուալ ձևաչափով անցկացնել նրա «երկրորդ երդմնակալությունը»՝ հայտնում է Радио Sputnik-ը:
Միացյալ Նահանգների 45-րդ առաջնորդի կողմնակիցները մտադիր են այդ միջոցառումն անցկացնել ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության օրը՝ 2021 թվականի հունվարի 21-ին:
Հայտնի է նաև, որ ավելի քան 60 հազար մարդ իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե մտադիր է մասնակցել միջոցառմանը, որը հայտարարված է որպես «նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության երկրորդ արարողություն»:
ԱՄՆ գործող նախագահն այդպես էլ չի ընդունում պարտությունը և չի հրաժարվում դատարանի միջոցով ընտրությունների արդյունքները վիճարկելու փորձերից: Նրա խոսքով՝ իր մրցակիցը՝ երկրի նախկին փոխնախագահը, պարտվել է վեց տատանվող նահանգում: