ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունից INTERFAX-ին հայտնել են, որ զինված տղամարդը մտել է Մոսկվայի բանկերից մեկի մասնաճյուղի շենքը, սպառնացել է ատրճանակով և փող պահանջել:
Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ տղամարդը մի քանի կրակոց է արձակել ու փախել դեպքի վայրից՝ ոչինչ չվերցնելով: Ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը որոնում է հարձակվողին: