«Շիրակ» ՖԱ-ից հեռացել են Գևորգ Կասպարովը, Էմիլ Եղիազարյանը և Վարդան Բակալյանը: Այս մասին հայտնում է ակումբի Ֆեյսբուքի էջը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և մաղթում ենք նոր հաջողություններ նրանց կարիերայի հետագա ընթացքում»,- ասված է ակումբի գրառման մեջ: