«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը շարունակում է ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած մայրերի ու նրանց նորածին բալիկների համար անհրաժեշտ նվեր-փաթեթներ տալ՝ մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի ու խնամքի պարագաներ, անկողնային ամբողջական հավաքածու, ծածկոց, լոգանքի տաշտակներ:
Դեկտեմբերի 22-ին Հիմնադրամի բեռնատարն ուղևորվեց Գեղարքունիք ու Տավուշ:
Հիշեցնենք, որ փաթեթները նախատեսված են նորածին բալիկների ու հղի կանանց (ծննդաբերության պատրաստվող) համար:
Հղիների ու նորածինների մասին տվյալները Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Փաթեթների բաշխումն արվում է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի, գործընկերների ու մարզպետարանների աշխատակիցների կողմից: