Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ այս կարևոր նախաձեռնությունը սկսել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
Այն շուտով կյանքի կկոչվի Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում՝ Հիմնադրամի և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի համատեղ ջանքերով:
Ծրագրի իրականացման համար Հիմնադրամի նախնական ներդրումը 100 հազար ԱՄՆ դոլար է:
Համախմբված հաղթահարելու ենք ամեն դժվարություն: