Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ դեկտեմբերի 21-ի hայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի և մայրավանքում զբաղեցրած մյուս բոլոր պաշտոններից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ։