Կառավարության stopcov.ge կայքի տվյալներով՝ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3064 նոր դեպք:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3740 մարդ: Գրանցվել է մահվան 42 դեպք:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 212526 դեպք, որից 188408-ն առողջացել են, 2182 մահացել:
Ըստ վերջին տվյալների՝ 470 մարդ մեկուսացված է, 6358 մարդ՝ հիվանդանոցում, բժիշկների վերահսկողության տակ, 1671 պացիենտ գտնվում է քովիդ հյուրանոցներում: 41 քաղաքացի բուժման նպատակով արտերկրից տեղափոխվել է Վրաստան: