4-րդ զորամիավորման զորամասերից մեկում խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած պահեստազորայիններն ու կամավորականները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ռազմական գործողությունների մասնակիցներին, ովքեր իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները և պաշտպանել հայրենիքի անվտանգությունը: