Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա միացյալ համայնքի Ջրաձոր բնակավայրում, իսկ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Բենիամին համայնքում իրականացվելու են բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումներ, որի ընթացքում կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները:
«Հորդորում ենք նշված բնակավայրերի բնակչությանը՝ չանհանգստանալ և ակտիվ մասնակցել ուսումնավարժական միջոցառումներին»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ: