Մեր ժողովուրդը շատ բարի է և օրինապաշտ, քանի որ ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակում լիներ, այդ ղեկավարը երկու-երեք օրից ավելի չէր մնա: Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության առաջադրած վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ իրենք գնում են օրինական և բարի ճանապարհով:
Վ. Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հասցրեց ամենածանր վիճակին՝ ժամանակին չկանգնեցնելով պատերազմը: «Պատերազմը կանգնեցրեց այն պահին, որ ունենանք ամենամեծ կորուստը, և ինքն էլ ունեցավ այդ կորուստը»,- ընդգծեց նա:
Ընդդիմության վարչապետի թեկնածուն ասաց, որ գործողությունները օրեցօր պետք է խստանան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա:
Վ.Մանուկյանը կոչ արեց բոլորին միանալ շարժմանը: