Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը (ՀՍԾՏԿ) գրեթե պատրաստ է շահագործման։ Կենտրոնը վերանորոգման, տեխնիկական համալրման ու կահավորման վերջնափուլում է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այն կգործի հաջորդ տարեսկզբին՝ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ մատուցելով քաղաքացիներին։
Շինությունը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին ևս: