Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Ռազմավարական նշանակություն ունեցող՝ Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 8 կմ-ը Կոտայքի մարզի տարածքում է, 10-ը՝ Արարատի:
Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար»,- գրել է մարզպետը։