Հանրապետության հրապարակում քաղաքացիները վրաններ են տեղադրում՝ նշելով, որ մնալու են այդտեղ այնքան, մինչև վարչապետը հրաժարական տա:
Ոստիկանների հետ բանակցելուց հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վրանների տեղադրումն անօրինական քայլ չէ, սա խաղաղ հավաք է, և արդեն հայտարարվել է, որ լինելու է շուրջօրյա նստացույց:
«Ոստիկանները նշեցին, որ քաղաքացիների՝ վրանների տեղադրման որոշումը կքննարկեն վերադասների հետ և կներկայացնեն իրենց դիրքորոշումը»,- ասաց Զոհրաբյանը: