Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր շնորհակալություն հայտնեց նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին: «Նա այս երկու տարվա մեջ եղել է մեր կողքին, անձամբ իմ կողքին: Արել է իր պատասխանատվության տակ գտնվող, իր լիազորությունների մեջ մտնող ողջ աշխատանքը, շատ և շատ անգամներ նաև այլ ոլորտների մեջ օգնել է, մշտական եղել է թիմի կողքին»,- ասաց Մարությանը: Երևանի քաղաքապետի խոսքով՝ թեև Վիրաբյանն անցել է այլ աշխատանքի, սակայն մնում է իրենց թիմի անդամ: «Ինքը մեր թիմի անդամ է, օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր մեր կողքին է և մեր յուրաքանչյուր փոքր կանչի դեպքում կմիանա մեզ,- ասաց նա՝ հավելելով,- պարոն Վիրաբյանին շնորհակալ եմ լավ աշխատանքի, լավ արդյունքների համար»:
Հիշեցնենք՝ Տիգրան Վիրաբյանը այժմ զբաղեցնում է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: