Հանրապետության հրապարակում շարունակվում է ընդդիմության կազմակերպած հանրահավաքը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրենք մտադիր են գիշերել Հրապարակում, և նրանք, ովքեր կցանկանան, կարող են միանալ իրենց, մյուսներին առաջարկեց կրկին հավաքվել վաղը:
Սաղաթելյանն ասաց, որ այսօրվա ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն արձագանքել իրենց պահանջներին, ուստի նրանց հետ աշխատելու անհրաժեշտություն կա: Նա նաև քաղաքացիներին կոչ արեց լծվել այդ աշխատանքին:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ կարդաց «Իմ քայլը» խմբակցության բոլոր անդամների անունները:
Մանուկյանը նաև հայտնեց, որ հաշվի առնելով ցուրտ եղանակը՝ գիշերը վառարաններ և խարույկներ կվառվեն՝ հնարավորինս չաղտոտելով տարածքը: Նա ոստիկաններին կոչ արեց չխոչընդոտել այդ գործընթացը: