Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն:
«Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով»,- մանրամասնել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: