Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից:
Լրագրողների հետ զրույցում Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը նշեց, որ մինչև այս պահը Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը չեն ստացել, ուստի նրան մեղադրանք առաջադրված չէ: Նա հայտնեց, որ չնայած դրան՝ արդեն դատարան է ներկայացվել Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն:
Փաստաբանը նշեց, որ այսօր՝ ժամը 19.40-ին, Քննչական կոմիտե ներկայանալու ծանուցագիր է ստացել, որպեսզի մեղադրանք առաջադրեն: