Երևանի ավագանու նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը՝ քաղաքապետի տեղակալի պաշտոնում:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմանը, թե իր վատագույն երազում անգամ չէր պատկերացնի, որ Մելքոմ Մելքոմյանը կարող է լինել մշակույթի գծով փոխքաղաքապետ, Մելքոմյանը նշեց, որ քաղաքապետի տեղակալը համակարգում է մի քանի ոլորտ, և դժվար է պատկերացնել մարդու, որը կլինի այդ բոլոր ոլորտների մասնագետը:
«Իրականում պաշտոնը համնակարգող և վերահսկող դեր ունի, դա է այդ պաշտոնի առաքելությունն ու դերը, որին ենթակա արդեն կան համապատասխան համակարգի ստորաբաժանումներ և կազմակերպություններ, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը: Հարկավոր է նրանց հետ աշխատելով վերհանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, դրանց լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել այդ նպատակների իրագործման այս ճանապարհը»,- նշեց Մելքոմ Մելքոմյանը:
Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ մասնագիտությամբ իրավաբան լինելը չի խանգարի, հակառակը՝ շատ ավելի լավ կլինի, որ քաղաքապետն ունենա իրավաբան տեղակալ:
«Իրավաբանն ունի այնպիսի հմտություններ, որոնք այս բոլոր ոլորտներում կարևոր են և անհրաժեշտ»,- նշեց Մելքոմ Մելքոմյանը: