«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում.
«Թարմ տեղեկատվություն հարկային եկամուտների վերաբերյալ:
2020 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1363 մլրդ դրամ, որն արդեն իսկ նշանակում է, որ տարեկան ճշտված ցուցանիշը դեկտեմբերի 21-ի դրությամբ գերակատարվել է ավելի քան 40 մլրդ-ով»: