Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն նաև հայտնել է, որ մինչև այժմ արդեն մի քանի անգամ այս հարցով դիմել են Ադրբեջանի իշխանությանը, սակայն հաջողություն չեն ունեցել:
Յուրաքանչյուր անցնող շաբաթ ավելի է բարդացնում մշակութային արժեքների վիճակի գնահատումը, հատկապես առաջիկա շաբաթների ընթացքում սպասվող եղանակի պատճառով:
«Ժառանգության պահպանումը տևական խաղաղություն հաստատելու կարևոր պայման է»,- նշել է պաշտոնյան: