ԱՄՆ ֆինանսների նախարարության տասնյակ էլեկտրոնային փոստային հաշիվներ կոտրվել են կառավարության դեմ իրականացվող լայնածավալ կիբեռհարձակման հետևանքով: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ռոն Ուայդենը՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ուայդենը հայտարարել է, որ հաքերական հարձակման մասին հայտնել է Microsoft ընկերությունը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն առայժմ տեղյակ չէ, թե հաքերներն արժեքավոր ինչ տեղեկություն են գողացել:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիբեռհարձակումների համար մեղադրել են Ռուսաստանին, մինչդեռ շատ փորձագետներ նշում են, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում: