Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը հրապարակավ պատվաստվել է COVID-19-ի դեմ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Դելավերի հիվանդանոցում 78-ամյա ղեկավարին պատվաստել են Pfizer պատվաստանյութով: Պատվաստվել է նաև Ջո Բայդենի կինը:
ԱՄՆ նախագահն ամերիկացիներին վստահեցրել է, որ պատվաստանյութը ստանալուց հետո վախենալու ոչինչ չունեն, թեպետ պետք է շարունակեն դիմակ դնել և հետևել փորձագետների հրահանգներին:
ԱՄՆ նահանգներում մեկնարկել է նաև երկրորդ՝ Moderna ընկերության պատվաստանյութի հատկացումը: