ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է երկրում կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելուն միտված երկար սպասված՝ 900 մլրդ դոլար արժողությամբ փաթեթը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ներկայացուցիչների պալատում փաստաթուղթը հավանության արժանացնելուց ժամեր անց այն հաստատել են նաև սենատորները: Ներկայացուցիչների պալատում փաթեթն ընդունվել է ձայների 359:53 հարաբերակությամբ, Սենատում՝ 92:6 հարաբերակցությամբ:
Փաթեթը նախատեսում է անմիջական օգնություն ԱՄՆ քաղաքացիներին, աջակցություն բիզնեսներին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրումից հետո նախագիծն օրենքի ուժ կստանա:
Նշվում է, որ մոտ 5600 էջից բաղկացած փաստաթուղթը համարվում է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար օրինագիծը: