ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նախկին նախագահին և նրա ընտանիքին երաշխիքների ընդլայնման օրենքը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Նախագծի հեղինակներն են պատգամավոր Պավել Կրաշեննիկովը և սենատոր Անդրեյ Կլիշասը: Այն համապատասխանում է ամռանն ընդունված Սահմանադրության փոփոխություններին:
Օրենքի համաձայն՝ երկրի նախկին ղեկավարը ստանում է անձեռնմխելիություն. նրան չեն կարող ներգրավել քրեական կամ վարչական պատասխանատվության, կալանավորել, ձերբակալել, հարցաքննել կամ խուզարկման ենթարկել: