Կորոնավիրուսի վարակն այժմ արձանագրվել է բոլոր յոթ մայրցամաքներում: Վարակման 36 դեպք է գրանցվել Անտարկտիկայում տեղակայված հետազոտական կայանի աշխատակիցների մոտ: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Չիլիի 36 քաղաքացիները տեղափոխվել են հայրենիք՝ մեկուսանալու և ապաքինվելու նպատակով:
Անտարկտիկայում վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հետազոտական նախագծերի իրականացումը ժամանակավորապես դադարեցվել է: