Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 2000 ընտանիքի առաջիկա ամիսներին կհատկացվի օգնություն։
«ԵՄ արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք չորրորդ ծրագիրը «Վորլդ Վիժն Հայաստանի» Շիրակի մարզի Գյումրու և Ամասիայի գրասենյակների կողմից կտրամադրի օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց:
«Գործել հիմա և անհապաղ» մարդասիրական օգնություն պատերազմի հետևանքով ԼՂ-ից ժամանած ընտանիքներին» ծրագիրը կիրականացվի առաջիկա վեց ամիսների ընթացքում։
Ըստ այդ ծրագրի՝ 120 ընտանիք կստանա հիգիենայի հիմնական պարագաներ, 220 երեխա կօգտվի կրթական աջակցությունից, 280 երեխայի կտրամադրվի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական աջակցություն։
Արդյունքում՝ ԵՄ արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք ծրագրերի շրջանակներում, տեղահանված շուրջ 2000 ընտանիքների առաջիկա ամիսներին կհատկացվի օգնություն»,- ասվում է գրառման մեջ: