Թուրքիայի դատարանը 22 տարվա ազատազրկման է դատապարտել քուրդ քաղաքական գործիչ Լեյլա Գյուվենին՝ փոխանցում է BBC-ն:
Թուրքիայի ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամը մեղադրվում է ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար: Թուրքիայի օրենսդիր մարմնի նախկին խորհրդարանականը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր հունիս ամսին:
Երկրի ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը: Կուսակցության անդամները 56-ամյա Գյուվենի ազատազրկումն անվանել են թշնամական գործողություն ընդդեմ բոլոր քրդերի և ընդդիմադիր ուժերի: