Մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 316 տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
2020-ի նոյեմբերի 14-ից մինչև այսօր Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 42367 մարդ:
Ռուս խաղաղապահների օժանդակությամբ Մարտակերտում քաղաքի բնակարանային և կոմունալ ծառայությունն ավարտել է 26 բնակելի շենքերի և 9 կմ էլեկտրահաղորդալարերի նորոգման և վերականգնման աշխատանքները:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Օրվա ընթացքում իրականացվել են Ստեփանակերտի տարածքում տեղանքի և երթևեկի երթուղիների հատվածների ինժեներական հետախուզություն և ականազերծում: Մաքրվել են 10 հա տարածք, 2.3 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ժամանակ նոյեմբերի 23-ից մինչև հիմա չպայթած զինամթերքից մաքրվել են 247.97 հա տարածք, 95.3 կմ ճանապարհ, 423 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 8311 պայթյունավտանգ առարկա:
Թեժ գծի աշխատանքների սկզբից ստացվել է 525 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:
Ռուսաստանի շարժական բժշկական բրիգադը Բերդաշենում ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 13 բնակչի, այդ թվում՝ 9 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 772 բնակչի, որոնցից 94-ը երեխաներ են: