ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել են՝ վերջինս, սակայն, չի ներկայացել Քննչական կոմիտե, կապ է հաստատել վարույթն իրականացնող քննիչի հետ՝ խնդրելով ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին:
Վարույթն իրականացնող մարմինն ընդառաջել է նրա խնդրանքին: