Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում 23 միլիոնատեր պատգամավոր կա, գրում է Aliq-ը: Խորհրդարանի 150 պատգամավորից 23-ը, այսինքն՝ ամեն 7-րդ պատգամավորը, միլիոնատեր է:
Ամենաշատ միլիոնատեր պատգամավորներ իր կազմում ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ 14: Իշխող կուսակցությանը հաջորդում է «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» դաշինքը, որտեղ համամասնական ցուցակով ընտրվել է 5 միլիոնատեր պատգամավոր: «Լելո» կուսակցությունում 2 միլիանատեր կա, «Եվրոպական Վրաստանում» և «Հայրենասերների դաշինքում»՝ մեկական:
Վրացական երազանքի» միլիանատեր պատգամավորների ցուցակը գլխավորում է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան: