ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.
«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։
Առավել ևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։
Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետն այսօր մեկնել էր Սյունիքի մարզ:
Վարչապետը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին: