Երևանի քաղաքապետարանից հաղորդում են, որ համաձայն քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:
Նիստի անցկացման համար ապահովված կլինեն տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:
Լրագրող գործընկերներին կրկին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը:
Նիստի օրակարգը՝ այստեղ: