Մի խումբ սյունեցիներ վաղ առավոտից մեքենաներով փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը:
Նրանք փորձել են ավտոերթով հասնել Սյունիքի դարպասներ, սակայն ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը:
Ըստ տեղեկությունների՝ բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Նշենք՝ վարչապետն այսօր այցելելու է Սյունիքի մարզ՝ հանդիպելու և զրուցելու սյունեցիների հետ, պատասխանելու նրանց մտահոգող հարցերին: