Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունը ոչ միայն օգտակար է, այլև՝ անհրաժեշտ: Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը:
«Մենք հասել ենք ընդհանուր հաղթանակների ահաբեկչության դեմ պայքարում: Դա չի նշանակում, որ դրան վերջ է տրվել, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է խրախուսել ահաբեկչական կազմակերպությունների ակտիվությունը՝ արդարացնելու իր ներկայությունն այդ տարածաշրջանում: Ահաբեկչության դեմ պայքարն իրականացվում է տարբեր եղանակներով և միջոցներով»,- ասել է Միկդադը:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից: 2017-ի վերջին այդ երկրում և Իրաքում հայտարարվեց հաղթանակ «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ: Այդ պետությունների որոշ տարածքներում շարունակվում է զինյալներից մաքրման աշխատանքը: